Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում
Քաղաքական
Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերությունից վերադարձած զինծառայողների հետ աշխատում է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։ Նրանց վերադարձի գործընթացում որպես հումանիտար միջնորդ հանդես են եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Օգոստոսի 19-ին Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների հերթական փոխանակումը՝ «103-ը 103-ի դիմաց» ձևաչափով։ Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հունիսի 26-ին՝ «160-ը 160-ի դիմաց» ձևաչափով։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել