Ուկրաինայում հակակոռուպցիոն մարմինները գործողություն են սկսել Զելենսկու շրջապատի դեմ
Քաղաքական
Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները՝ NABU-ն և SAPO-ն, հատուկ գործողություն են սկսել մի խումբ պատգամավորների և նախագահի խորհրդականների նկատմամբ։ Reuters-ի փոխանցմամբ՝ գործողությունը սկսվել է խորհրդարանում պաշտպանության նոր նախարարի նշանակման կարևոր քվեարկությունից ժամեր առաջ։ Գործի մանրամասները դեռ չեն հրապարակվել։
Չորեքշաբթի Գերագույն ռադան պետք է քվեարկի նախկին բարձրաստիճան հատուկջոկատային Եվհենի Խմարային պաշտպանության նախարար նշանակելու հարցով։ Նա պետք է փոխարինի պաշտոնանկ արված Միխայիլ Ֆեդորովին, որի հեռացումը քաղաքական լուրջ լարվածություն և հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի ցույցեր էր առաջացրել Կիևում։
Իրավիճակը սրվել է նաև այն բանից հետո, երբ Ֆեդորովը նախօրեին հանդես է եկել պատերազմի պայմաններում ընտրություններ անցկացնելու կոչով։ Reuters-ը նշում է, որ նոր հակակոռուպցիոն հետաքննությունը կարող է լրացուցիչ ճնշում ստեղծել նախագահ Վլադիմիր Զելենսկու համար։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել