Զելենսկու գրասենյակում Կլիմենկոյի հնարավոր վերանշանակումը հայհոյանքով են մեկնաբանել
Քաղաքական
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) հրապարակել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայի գաղտնալսված զրույցից մի հատված։ Դրանում նա քննարկում է այն ժամանակվա ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի հնարավոր վերանշանակումը։
«Կլիմենկոն երազում է, որ իրեն վերընտրեն։ Իսկ մե՞զ է պետք, որ նրան վերընտրեն։ (...) Եվ վերջ՝ նա երկրորդ ժամկետով՝ յոթ տարով կամրապնդվի, ու մեր բոլորի վերջը կգա»,- ասել է Մուդրան՝ վերջին միտքն իրականում արտահայտելով կոպիտ հայհոյանքով։
Ձայնագրությունը թվագրված է 2026 թվականի հունիսի 13-ով։ Օգոստոսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կլիմենկոյին նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար՝ Ռուստեմ Ումերովի փոխարեն։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել