ԱՄՆ-ը գաղտնազերծել է նոր AIM-424 հրթիռը
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերը գաղտնազերծել են AIM-424 Long Range Air-to-Air Missile (LRAAM) նորագույն «օդ-օդ» դասի հրթիռը, որը հայտնի է նաև Malice անվամբ։ Մինչ այժմ դրա գոյության մասին պաշտոնապես հայտնի չէր։ Այս մասին գրում է The War Zone (TWZ) պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ ներկայում փորձարկվող հրթիռը նախատեսված է F/A-18E/F և F-35C կործանիչների, ինչպես նաև մշակվող F/A-XX նոր սերնդի ինքնաթիռի համար։ Aviation Week-ի տվյալներով՝ AIM-424-ը երկաստիճան կառուցվածք ունի, ինչը պետք է ապահովի չափազանց մեծ հեռահարություն և բարձր արագություն։
ԱՄՆ ռազմածովային ուժերի տվյալներով՝ հրթիռի զանգվածը մոտ 680 կիլոգրամ է, իսկ գործողության հեռահարությունը գերազանցում է 463 կիլոմետրը։ AIM-424-ը համալրված է բեկորաֆուգասային մարտագլխիկով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն