Բեսենթը վերջնագիր է ներկայացրել Իրանին և նշել ԱՄՆ-ի գլխավոր նպատակը
ԱՄՆ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն արագ և վճռականորեն կպատասխանի, եթե Իրանը ռազմական գործողությունների դիմի ամերիկյան ուժերի կամ Պարսից ծոցի իր հարևանների դեմ։ Այս մասին նա գրել է Financial Times-ի համար իր հոդվածում։
Բեսենթի խոսքով՝ եթե Թեհրանը ԱՄՆ-ի խոստացած «աննախադեպ պատժամիջոցներին» պատասխանի ռազմական սրմամբ, նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը չի ուշանա։ «Եթե Իրանը ռազմական գործողությունների դիմի ԱՄՆ ուժերի կամ Պարսից ծոցի իր հարևանների դեմ, մի՛ կասկածեք՝ նախագահ Թրամփը կպատասխանի արագ և վճռականորեն»,- նշել է նա։
ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակն այժմ Իրանի լիակատար տնտեսական մեկուսացումն է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է կտրել Թեհրանի «բոլոր տնտեսական կենսական ուղիները», մինչև Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտնվի լիակատար մեկուսացման մեջ։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն