Ոստիկանություն է տեղափոխվել 11 կին․ Երևանում կավատության կասկածանքով 30-ամյա տղամարդ է ձերբակալվել
Իրավունք
Օգոստոսի 3-ին Երևանում կավատության վերաբերյալ դեպք է արձանագրվել։ Ըստ ոստիկանության օպերատիվ տվյալների՝ Արարատի մարզի 30-ամյա բնակիչ Արծրուն Գ․-ն իրեն պատկանող «BYD» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները շահադիտական նպատակներով տրամադրել է մի խումբ կանանց և նպաստել, որպեսզի նրանք Արցախի փողոցում կայանված մեքենաներում զբաղվեն մարմնավաճառությամբ․ հայտնում է Շամշյանը։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, տղամարդուն ձերբակալել և երկու ավտոմեքենաներով տեղափոխել են բաժին։ Միաժամանակ ոստիկանություն են տեղափոխվել 11 կին՝ Հայաստանի, Կուբայի և Իրանի քաղաքացիներ։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն