ԱՄՆ-ն հայտարարել է նոր հեռահար հրթիռի մշակման մասին
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերը մշակում են AIM-424 խափանող հրթիռը, որը նոր սերնդի մեծ հեռահարության օդ-օդ դասի հրթիռ է, հաղորդում է Ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
Ռազմածովային ուժերը հայտարարել են, որ նոր հրթիռը նախատեսված կլինի՝ «ամրապնդելու նավատորմի պաշտպանությունը և պահպանելու վճռական օդային գերազանցությունը առաջադեմ սպառնալիքների դեմ»։ Ավելին, այս զինամթերքը, ենթադրաբար, կբարձրացնի ծովային հետևակի և Ռազմածովային ուժերի ինքնաթիռների հեռահարությունը, մահացուությունը և մարտական արդյունավետությունը։
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ հրթիռը մշակվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ սերնդի ինքնաթիռային հարթակների համար։ Դրա հեռահարությունը կկազմի 463 կիլոմետր։ AIM-424-ը կշռում է մոտավորապես 680 կիլոգրամ։ Ռազմածովային ուժերը նշել են, որ հրթիռը հագեցած կլինի պինդ վառելիքով աշխատող շարժիչով և բարձր պայթուցիկությամբ բեկորային մարտագլխիկով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն