ԱՄՆ-ում բենզինի գները մոտ ապագայում բարձր կմնան․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ-ում բենզինի բարձր գները մոտ ապագայում կմնան բարձր՝ Իրանի հետ պատերազմի պատճառով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը WABC ռադիոյին տված հարցազրույցում։
Խոսելով Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ընթացքի մասին՝ պետության ղեկավարը ընդգծել է, որ «ամեն ինչ շատ լավ է ընթանում, բայց մամուլը չի սիրում դրա մասին խոսել»։ Նա նշել է, որ ամերիկացի ժողովուրդը «տեսնում, գնահատում և հարգում է» ԱՄՆ վարչակազմի ջանքերը՝ Իրանին միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար։ Նախագահի խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը, ըստ էության, վերահսկում են Հորմուզի նեղուցը։
Միևնույն ժամանակ, Թրամփը խոստովանել է, որ էներգակիրների գները «մի փոքր ավելի բարձր կլինեն, այդ թվում՝ բենզինի գները»։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել