Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ամբողջությամբ փլուզվում է»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը լիակատար փլուզման է գնում։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Իրանն ամբողջությամբ փլուզվում է»,- գրել է Թրամփը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր Իրանի հետ հակամարտության «վերջնական փուլի» մասին՝ օգոստոսի 24-ը բնորոշելով որպես տնտեսական «Դ օր»։ Մինչ այդ Թրամփը հայտարարել էր նաև Իրանի դեմ նոր լայնածավալ տնտեսական գործողություն սկսելու մասին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն