Ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով չորս ուղևոր է տուժել
ԱՄՆ
American Airlines ավիաընկերության՝ 133 ուղևոր տեղափոխող ինքնաթիռում թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Paddle Your Own Kanoo (PYOK) պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ Ատլանտայից Դալաս իրականացվող չվերթի ժամանակ։ Ուղևորներից մեկի նոութբուքը գերտաքացել և բռնկվել է։ Հրդեհի հետևանքով տուժել է չորս ուղևոր, այդ թվում՝ սարքի սեփականատերը։
Անձնակազմին հաջողվել է դեռ օդում տեղայնացնել հրդեհը, իսկ վայրէջքից հետո այն ամբողջությամբ մարվել է։ Ինքնաթիռը Դալասի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել, իսկ տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվել։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն