Թրամփը հայտարարել է Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մի մասի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մասնավոր բիզնեսի հետ համագործակցության շրջանակում վերահսկողություն է ստացել Վենեսուելայի հաստատված նավթային պաշարների ավելի քան 65 մլրդ բարելի նկատմամբ։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, խոսքը Վենեսուելայի հսկայական նավթային պաշարների մոտ մեկ հինգերորդի մասին է։
Թրամփը գործարքի կառուցվածքի, ներգրավված ընկերությունների և կոնկրետ հանքավայրերի վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել։ Reuters-ի տվյալներով՝ քննարկվող հանքավայրերը գտնվում են Օրինոկոյի նավթային գոտում և Մարակայբո լճի շրջանում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ համաձայնագիրը կարող է Վենեսուելա բերել մոտ 100 մլրդ դոլարի մասնավոր ներդրումներ և ԱՄՆ-ին ապահովել կայուն ու ավելի էժան նավթով։
Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար Դելսի Ռոդրիգեսը ողջունել է համաձայնագիրը՝ հայտարարելով, որ նախատեսվում է զարգացնել 17 ռազմավարական հանքավայր և զգալիորեն ավելացնել նավթի արդյունահանումը։ Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ գործարքի իրավական և ֆինանսական մեխանիզմները դեռ հստակ չեն, իսկ Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքների վերականգնումը կարող է տարիներ պահանջել։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ