ԱՄՆ-ը կարող է վերջնագիր ներկայացնել Մեծ Բրիտանիային պաշտպանական ծախսերի անբավարարության վերաբերյալ. ԶԼՄ
ԱՄՆ
ԱՄՆ-ը կարող է Մեծ Բրիտանիային սպառնալ Մալվինյան (Ֆոլքլենդ) կղզիների սեփականության հարցում իր դիրքորոշման վերանայմամբ, եթե Լոնդոնը չմեծացնի պաշտպանական ծախսերը։ Այս մասին գրում է Telegraph թերթը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։
Հրատարակության համաձայն՝ Վաշինգտոնը պաշտոնապես չեզոք դիրքորոշում է պահպանում և չի ճանաչում արշիպելագի ինքնիշխանությունը ոչ Մեծ Բրիտանիայի, ոչ Արգենտինայի կողմից։ Միաժամանակ, ԱՄՆ-ը ճանաչում է բրիտանական կողմից կղզիների փաստացի կառավարումը։
Նշվում է, որ Պենտագոնը միջոցներ է մշակում, որոնք պետք է խրախուսեն ՆԱՏՕ-ի երկրներին կատարել իրենց պարտավորությունները պաշտպանական ծախսերի ավելացման հարցում։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)