Սաուդյան Արաբիան չի պատրաստվում հրաժարվել իր սահմանների պաշտպանության հարցում
Աշխարհ
Սաուդյան Արաբիան չի խոսում «դիվանագիտական ճանապարհը փակելու» մասին և շարունակում է պաշտպանել տարածաշրջանում առկա խնդիրների դիվանագիտական լուծումները: Այնուամենայնիվ, այն չի տատանվի իր շահերը պաշտպանելու հարցում և կշարունակի աշխատել տարածաշրջանային կայունության և անվտանգության համար:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։
«Հութիներն ունեն իրենց սեփական խնդիրները, իրենց ներքին ճնշումը, և նրանք փորձում են արտահանել, փոխանցել և տեղափոխել այդ հակամարտությունները օրինական կառավարության վրա», - ընդգծել է նա:
«Հետևաբար, չեմ ուզում ասել, որ դիվանագիտական ճանապարհը փակ է, քանի որ Թագավորությունը միշտ աջակցում է խաղաղությանը և դիվանագիտական լուծումներին, սակայն մենք չենք տատանվի պաշտպանվել ինքներս մեզ, պաշտպանել մեր սեփական շահերը»,-ասել է նա։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)