Հունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետի
Քաղաքական
Հունգարիայի իշխանությունները որոշել են երկրից արտաքսել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության 10 աշխատակցի։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը՝ նշելով, որ որոշման մասին արդեն տեղեկացվել է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանը։
Հունգարական կողմի պնդմամբ՝ ռուսական առաքելության աշխատակիցները զբաղվել են այնպիսի գործունեությամբ, որն անհամատեղելի է դիվանագետի կարգավիճակի հետ՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի։ Միաժամանակ Բուդապեշտում ընդգծել են, որ այս քայլը չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում, և անհրաժեշտ երկխոսությունը կշարունակվի։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պատասխանը կլինի «կոշտ և ցավոտ»։
Հունգարիայի ներկայիս իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերություններ պահպանելու մտադրության մասին՝ հատկապես էներգակիրների մատակարարման ոլորտում, սակայն միաժամանակ ընդգծում են երկրի ռազմավարական կապը արևմտյան դաշինքի հետ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը