Արդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել է
Հասարակություն
Օրական 10 հազար քայլ կատարելու հայտնի խորհուրդը չի կարելի բոլորի համար պարտադիր և համընդհանուր չափանիշ համարել։ Այս մասին հայտարարել է ֆիզիոթերապևտ Սեմյոն Գալպերինը։
Բժշկի խոսքով՝ ֆիզիկական ակտիվության համապատասխան մակարդակը յուրաքանչյուր մարդու համար տարբեր է։ Քայլելիս ծանրաբեռնվածությունը պետք է լինի հարմարավետ և չվնասի առողջությանը, իսկ բոլորի համար կիրառելի քայլերի կոնկրետ թիվ գոյություն չունի։
Գալպերինը նաև զգուշացրել է առողջ ապրելակերպի վերաբերյալ համացանցում և հեռուստատեսությամբ տարածվող խորհուրդներին կուրորեն հետևելուց։ Նրա խոսքով՝ նման առաջարկներից շատերի հետևում կարող են լինել նաև առևտրային շահեր, հատկապես երբ դրանք հիմնավորված չեն լուրջ կլինիկական հետազոտություններով։
Մասնագետը խորհուրդ է տվել ֆիզիկական ակտիվությունը ընտրել՝ հաշվի առնելով մարդու առողջական վիճակը և անհատական հնարավորությունները։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)