Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ
Քաղաքական
Տարածաշրջանային և եվրասիականինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Տրդատ Սարգսյանի նախագահությամբ հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը, որից հետո քննարկվե լէ հանձնաժողովի նախագահիտեղակալի ընտրության հարցը։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը։
Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նախ ներկայացրել է իրենց թեկնածուի կենսագրական տվյալներն ուաշխատանքային գործունեությունը, որից հետո Մամիկոն Ասլանյանը մանրամասնել է իր տեսլականն առաջիկա աշխատանքի առնչությամբ։ Թեկնածուն կարևորել է խորհրդարանական լիազորությունների շրջանակում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրմանը նպաստելը։
ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի գնահատմամբ ևս թեկնածունիր կենսագրությամբ և իրավական համայնքում ունեցած հեղինակությամբ առավել քան օրինակելի է։
Քվեարկության արդյունքում Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)