Կրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանան
Քաղաքական
Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձգձգմանը զուգահեռ Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա, անկասկած, կարելի է և պետք է սպասել։ Մի մոռացեք, որ մենք վաղուց ենք ասում՝ յուրաքանչյուր անցնող օր վատթարացնում է Կիևի ռեժիմի դրությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 8-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ շփումների ընթացքում ամերիկյան կողմը հաշվի է առնում «տեղում առկա իրողությունները»։
Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները բանակցություններում ելնում են Դոնալդ Թրամփի այն դիրքորոշումից, ըստ որի՝ Ուկրաինայի ներգրավումը ՆԱՏՕ-ին անընդունելի է։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)