Արմեն Գալջյանն անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն առնչվող ելույթին
Քաղաքական
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը մեկնաբանել է «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների համատեղ ելույթը՝ կապված Արեգնազ Մանուկյանի կալանավորման հետ։
Նա նշել է, որ հիշյալ խմբային ելույթն անտեղի է, քանի որ տվյալ քրեական վարույթով, որի շրջանակներում նաև փաստաբանը չի հերքում գաղտնի տեղեկատվությունը մեկ այլ երկրի, թեկուզ հասարակական կազմակերպության կամ այլ անձի փոխանցելու հանգամանքը, առաջադրված մեղադրանքի էությունը չի փոխվում։
Արմեն Գալջյանը հավելել է, թե քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ այդ ելույթները բացարձակապես ոչնչի մասին են։ ՔՊ խմբակցության ղեկավարն ընդգծել է նաև, որ երբ ընդդիմադիրներին կոչ էր անում միասնականություն ցուցաբերել երթևեկության խցանումների խնդրի կարգավորման հարցում, երկու խմբակցությունների ղեկավարները ներկայացան և բոլոր հնարավոր արդարացումները ներկայացրին, որպեսզի որևէ աշխատանք չկատարեն։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)