Բրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութը Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. Ղազարյան Բրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում Հուանգը վերադարձավ Nvidia․ Թրամփի բաժնեմասը կարող էր թանկանալ մինչև 15 մլն դոլարով Բոբի Սքոֆիլդը միջազգային «Էմմի» է շահել «Աններելի» դրամայի համար Բռնարարը չի զրկվում դատարան դիմելու իրավունքից. Արփինե Սարգսյան Ջեյսոն Սուդեյկիսը կվերադառնա «Թեդ Լասոյի» 5-րդ եթերաշրջանում Թայվանի բորսայի ինդեքսն աճել է 8,99 տոկոսով՝ Հուանգի վերադարձից հետո Փհենյանը սպառնում է փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը 7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆ 

Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»

Բլոգոսֆերա

Տեր Սարգիս քահանա Սարդարյանն անդրադարձել է նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի կողմից ու Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում հրապարակված զեկույցում իր ու իր ընտանիքի մասին արված հայտարարություններին։

«Վերջերս մեդիա դաշտում, հանրային եթերներում (մասնավորապես կարգալույծ Ստեփան Ասատրյան անունը կրող անձի խոսքերում) ինչպես նաև տխրահռչակ հայտնի զեկույցում հանդիպում եմ ինձ ու իմ ընտանիքին առընչվող թեմաներ, որոնք նենգաբար օգտագործվում են եկեղեցին վարկաբեկելու և իրենց սատանայական ծրագրերը ճշմարտության փոխնակ ներկայացնելու համար:

Հարկ եմ համարում կրկին անդրադառնալ այս թեմային, չնայած նրան, որ մեկ անգամ ևս խոսվել է այս թեմայով:

Ամիսներ առաջ տղայիս կատարեցինք վիրահատություն, որի գումարը համայնքի և հավատացյալ ժողովրդի կողմից հավաքվեց դրամահավաքի տեսքով:

Պողոս առաքյալի խոսքի համաձայն. «Եթե մենք հոգևոր սերմեր ցանեցինք ձեր մեջ, մե՞ծ բան է, եթե նյութական բարիք հնձենք ձեզնից» Ա Կորնթ. 9:11:

Այս ամենը չարախնդությամբ փորձում են ներկայացնել իբրև թե եկեղեցին ոչնչով չբերեց իր օգտակարությունը և հերթական ստերով շեղում են մարդկանց ճշմարտությունից:

Այդ օրերին Վեհափառ Հայրապետի հետ քանիցս հանդիպումներ եմ ունեցել, ով մեծ սրտացավությամբ և հայրական վերաբերմունքով որոշում ընդունեց անհապաղ երեխայի բժշկական թղթերը թարգմանել անգլերեն և ուղարկել աշխարհի լավագույն հիվանդանոցներ կարծիքներ իմանալու և անհրաժեշտության դեպքում վիրահատությունը կամ բուժումը այնտեղ կազմակերպելու համար:

Մինչ լծված էինք այդ գործին, բժիշկը, ով ֆրանսիայից էր ժամանել, տեղեկացրեց, որ ժամանակի խնդիր ունենք և պիտի կատարենք վիրահատություն: Ուստի Վեհափառ Հայրապետի հետ միասին որոշում ընդունեցինք վիրահատությունը կատարել Հայաստանում:

Իմ խնդրանքով, որոշեցինք դրամահավաքի միջոցով վճարել վիրահատական ծախսերը, ինչպես և արեցինք: Ամենօրյա ձևաչափով Վեհափառ Հայրապետը իր անհանգստությունը և ուշադրությունն էր բերում մեր ընտանիքին:

Այս ամենը դիտավորյալ կերպով ներկացնել իբրև թե եկեղեցին և Հայոց Հայրապետը անտարբեր են գտնվել իմ խնդրի վերաբերյալ՝ անընդունելի է և խիստ դատապարտելի:

Հոգևորականի կյանքը և դրամական միջոցները անփոփոխ չեն և կյանքի փուլեր կարող են լինել, երբ պետքի և կարիքի մեջ լինես և ժամանակներ լինեն, երբ լիության և բարօրության մեջ լինես: Ամեն պարագաներում փառք պիտի տանք երկնավոր Հորը այս կոչմանն արժանացնելու համար:

Ուստի՝ կրկին հարկ եմ համարում պահանջել այլևս չշահարկել իմ և իմ ընտանիքին առընչվող որևէ թեմաներ, հատկապես, երբ այն դիվական խաբկանքներով պիտի ներկայացվի իբրև թե ապացույց Եկեղեցու անգործության:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գործուն է, զորավոր և հաղթական»,- նշել է Տեր Սարգիսը.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վենսը և Կատարի վարչապետը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հարցըԲրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութըԻրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. ՂազարյանԲրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծումԽաղաղության խորհուրդը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Գազայի հակամարտության կարգավորման գործում Հուանգը վերադարձավ Nvidia․ Թրամփի բաժնեմասը կարող էր թանկանալ մինչև 15 մլն դոլարովԲոբի Սքոֆիլդը միջազգային «Էմմի» է շահել «Աններելի» դրամայի համարԲռնարարը չի զրկվում դատարան դիմելու իրավունքից. Արփինե ՍարգսյանՋեյսոն Սուդեյկիսը կվերադառնա «Թեդ Լասոյի» 5-րդ եթերաշրջանումԹայվանի բորսայի ինդեքսն աճել է 8,99 տոկոսով՝ Հուանգի վերադարձից հետոՓհենյանը սպառնում է փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆՀԴԲ-ի փոխտնօրենը պատրաստվում է դեկտեմբերին անցնել թոշակիՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետՌուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ռուսական ինքնաթիռների մոտեցումից հետո Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրելՀԾԿՀ-ում Spacex-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են արբանյակային կապի զարգացմանն առնչվող հարցերԿատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ստվերային բանկային ցանցի դեմՄելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվելԷրդողանը քրդական հարցում լայն քաղաքական համաձայնություն է փնտրումBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարի Լեհաստանի բանակը բացատրել է՝ ինչու չի խոցել ռուսական անօդաչունՄելանյա Թրամփը հայտնել է Ուկրաինայի հարցով նոր պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքի մասինԱմուսնուն հրկիզելով սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը կարող է սահմանափակ զորակազմ վերադարձնել ՍիրիաԿատարը փորձում է վերսկսել ԱՄՆ–Իրան բանակցություններըԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի՝ ականների վրա պայթելու մասին Հայտնաբերվել է առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով 3896 ավտոմեքենաԶապորոժիեում 2 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվելԿատարի վարչապետը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԱՄՆ-ը հետաքննում է Իրանի հնարավոր առնչությունը նավերի դեմ տասնյակ կիբեռհարձակումներին Կիևի համար նախատեսված մոտ 60 հրթիռ դեռ սպասում է Պենտագոնի թույլտվությանըԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում. ԱբրահամյանԲրազիլիայի նախկին նախագահի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվելՄհեր Գրիգորյանը Մոսկվայում կհանդիպի Ալեքսեյ Օվերչուկի հետԴասվարի կողմից աշակերտի նկատմամբ հnգեկшն ուժեղ տшռшպшնք պատճառելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 24Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԽաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգըՇարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերըԿվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերըԻ՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը
Ամենադիտված