Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են
Բլոգոսֆերա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Իջևանում հաշվառված 21-ամյա բլոգեր Գեորգի Թարջումանյանը՝ հայտնի «Գեորգիքս» մականունով։
Նա հայտնել է, որ Երևանի Ձորափի 35 հասցեում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում իրեն անհայտ անձն անհիմն հրել է։ Դեպքը, ըստ ահազանգի, տեղի է ունեցել կեսգիշերն անց՝ ժամը 00։30-ի սահմաններում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը։ Փաստի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը