ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Eurofighter Typhoon» կործանիչը խոցելու մասին Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Մասկը՝ Starlink-ի և Starshield-ի վերահսկողության մասին․ Ուկրաինան պետք է երախտապարտ լինի օգնության համար Այսօր Բաքվի բանտում պահվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է «Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» «Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» «Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» 

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում բուռն, բայց կարճատև քննարկման առարկա դարձավ այն գրառումը, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-երաժիշտների նկարները: Պարզվեց, որ ոչ թե նկարներն են հեռացրել, այլ խնդրո առարկա պատին հուշաքար է եղել՝ զոհվածների անուններով: Շենքի վերանորոգման ժամանակ հուշաքարը հանել են, իսկ նորոգումից հետո այն չեն փակցրել նույն տեղում: Բայց միայն կոնսերվատորիայի պատի հարցը չէ: Դրանից ավելի վաղ էլ ավելի բուռն քննարկումների ու հանրային վրդովմունքի դրսևորման առիթ տվեց այն, որ սկսեցին ջնջվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Ապրիլ յան պատերազմի», նաև 44-օրյայի ժամանակ մեր զոհված տղաների նկարները: «Հաղթանակ» զբոսայգու արտաքին պատից էլ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի նկարի արտապատկերումը ջնջվեց: Հանրակրթական բազմաթիվ դպրոցներում վերացվում են «Փառքի անկյունները», որտեղ փակցված են այդ կրթօջախների նահատակված սաների նկարներն ու կարճատև կյանքի պատմությունը, մարտադաշտում գործած սխրանքը:

Ու այս բոլորըը մեծ «շղթայի» օղակներն են: Միայն պատերազմում զոհվածների կամ հերոսների նկարների ջնջումները չեն, որ վերածվել են պետական քաղաքականության ու մոտեցման: Ու խնդիրը միայն «նկար ջնջելը» կամ «Փառքի անկյուն» վերացնելը չէ:

Այն, ինչ կատարվում է իշխող միավորի՝ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի կողմից, պարզապես մեխանիկական գործողություն չէ: Առիթ ունեցել ենք նկատելու, որ իրականացվում է հիշողության և ազգային ինքնության համակողմանի ֆորմատավորման, ձևախեղման, բովանդակազրկման քաղաքականություն:

Բայց սա միայն նկար ջնջել չէ այլևս: Ձեզ թվում է, թե պատերազմում զոհվածների նկարնե՞րն են ջնջում: Ոչ: Ավելի ճիշտ՝ ոչ միայն: Ջնջում են ձեր տեսողական հիշողությունը: Ջնջում են հիշեցումը, որ եղել են պատերազմներ, եղել է դիմակայություն՝ ոսոխի ու նրա նկրտումների դեմ, եղել են հերոսության ու սխրանքի, անձնազոհության, անձնուրաց խիզախության դրսևորումներ: Իսկ հիշեցնել պատերազմների մասին՝ նշանակում է հիշեցնել նաև, թե ում վարած քաղաքականության հետևանքով բանը հասավ պատերազմի: Նշանակում է հիշեցնել նաև, որ ժամանակին հաղթել ենք նույն այն թշնամուն, որը հիմա բացահայտ ծաղրուծանակի է ենթարկում մեր ազգին, մեր հավատը, մեր պատմությունը և պատմամշակութային ժառանգությունը: Նշանակում է նաև հիշեցնել, որ թշնամին նույն թշնամին է, որ չեն փոխվել նրա նպատակադրումներն ու մեզ բնաջնջելու մղումները:

Իսկ այդ ամենը հիշող մարդիկ, բնականաբար, էլ ավելի շատ չեն հավատա «խաղաղության» թղթե, ավելին՝ անձեռոցիկե «շերեփիկին»: Այն պատրանքային «խաղաղությանը», որն այս իշխանության դրոշակն է: Այսինքն՝ հասարակության ու անհատների հիշողությունը, հիշելու կարողությունը տրամագծորեն հակադրվում են օրվա իշխանության նպատակներին:

Բայց շատ ավելի խորքային հանգամանքներ կան: Գործնականում ջնջվում է Արցախյան շարժման պատմությունը, ջնջվում են ամբողջ թվային արխիվներ, Արցախի գրեթե բոլոր պետական կայքերը ջնջված են, ջնջվում է Արցախի ազատամարտի հիշողությունը: Արցախի դրոշն ու զինանշանն ընդհանրապես ընկալվում է որպես իշխանության «աչքի փուշ»: Մեծ հաշվով, ջնջվում ու վերաշարադրվում է բուն Հայաստանի պատմությունը: Կամայական ու խեղաթյուրված մեկնաբանություններով են ներկայացվում թե՛ խոր անցյալում, թե՛ նաև տասնամյակներ առաջ կատարված դեպքերն ու իրադարձությունները, դրանց նշանակությունը: Խեղաթյուրվում է Հայոց ցեղասպանության հետ կապված պատմությունը, առհասարակ՝ ռևիզիոնիզմը գործող իշխանության հիմնական դրսևորումների շարքում է:

Այդ համատեքստում անհնար է շրջանցել նախօրեին Նիկոլ Փաշինյանի գրանցած հերթական «նվաճումը». նա ամենայն լրջությամբ ասում էր, որ պատմությունն այն է, ինչը պիտի լինի... ապագայում. «Պատմություն ասելով՝ նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա»: Այսինքն՝ «պատմական հիշողությունը»... ապագայի մասին վերացական պատկերացումն է: Դա շատ, այսպես ասենք, «փաշինյանական» է: Թեպետ, գործիքակազմն առանձնապես նոր չէ: Դա մանիպուլ յատորների փորձված զենքերից մեկն է. նենգախեղել բուն հասկացությունը, խեղաթյուրել դրա բովանդակությունը, ապա հաղորդել նոր «բովանդակություն»:

Դե, եթե պատմությունն այն է, ինչ պիտի լինի ապագայում, ապա էլ ո՞ւմ է պետք Հայաստանի, հայ ժողովրդի մի քանի հազար տարվա պատմությունը: Սա է Փաշինյանի ասածի հիմնական ենթատեքստը:

Ու ջնջվում են զոհվածների նկարները: Ջնջվում է հերոսականության դրսևորման որևէ նշույլ: Պայքարի, ըմբոստության, ընդվզման, անհանդուրժողականության, չհամակերպվելու, քաջության, համարձակության, հերոսության ցանկացած դրսևորում, ըստ օրվա իշխանության «գաղափարաբանության», մերժելի է, անընդունելի, ջնջելի: Նույն ՔՊ-ի՝ պետական գաղափարախոսության մակարդակի հասցված մոտեցումը այն է, որ ազգային ոչ մի բան չպիտի մնա:

Ու այդ ամենը նոր չի սկսվել: Հիշենք. դպրոցական ծրագրից հանեցին «Հայ եկեղեցու պատմությունը»: «Հայոց պատմությունը» դարձրեցին «Հայաստանի պատմություն», «Հայ գրականությունը»... պարզապես գրականություն: Կարծում եք՝ դրանով ավարտվելո՞ւ է: Ո՛չ, դա սկիզբն է: Նախախաղը. երբ խաղաքարերը դասավորվում են այնպես, որ հարմար պահի «մատ» հայտարարվի:

Այսինքն, հարցն այն չէ, որ ինչ-որ մի իշխանական էսթետի դուր չեն եկել փոքր կենտրոնում անցումների պատերին զոհված տղաների դիմանկարներով գրաֆիտի-պատկերները: Ջնջումները շատ ավելի խորքայինի մասին են: Գործնականում ջնջվում է ոգին, ազգային ոգին: Ջնջվում է մարդուն մարդ պահող պատմական հիշողությունը, ջնջվում են ազգային ինքնության, ազգային նույնականացման բաղադրիչները: Իսկ փոխարենը «ներարկվում» է «տաշի-տուշի», «փառատոն-մառատոն», «ուտուշ-խմուշի», «ծափ-ծլնգոցի», «զանգ ու հուզանքի» ապագաղափարական «աջաբսանդալ»:

Ու սա մեծ ցավ է: Նախ՝ ցավ մեր բոլոր այն հայրենակիցների համար, որ իրենց երիտասարդ կյանքը դրեցին Հայրենիքի գոյության զոհասեղանին: Ցավ առ այն, որ այդ հերոսների, նահատակների արյունը սրանք ջուր են դարձնում, որ ամեն գնով ուզում են մոռանալ, որ նրանք եղել են ու կան: Մարդկանց սպանում են երկրորդ անգամ՝ վերացնելով նրանց անձնազոհության շնորհիվ եղած ձեռքբերումները:

Այն, ինչ կատարվում է հիմա, այսօր, էլ ավելի մեծ ցավ է հաջորդ սերունդների համար: Ի՞նչ են նրանք ունենալու հայրենիքի ու երկրի փոխարեն: Ի՞նչ են նրանք իմանալու սեփական ինքնության և ազգային նկարագրի, սեփական ժողովրդի պատմության, մշակույթի ու հարուստ քաղաքակրթական ժառանգության մասին:

Երբ ջնջվում է ոգին, գործնականում ջնջվում է զարթոնքի ու Վերածննդի ծիլը: Դե, մեր թշնամիների մշտական ցանկությունն է եղել. հայերին տեսնել եթե ոչ բնաջնջված, ապա նվաստացած, կամազուրկ, ըստ հնարավորության՝ սեփական պատմությունից, լեզվից ու հավատից զրկված կամ շատ աղոտ որոշ բաներ հիշող:

Այո, «մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը»: Ու հիշողությունը: Ու սեփական ժառանգությանը, պատմությանը տեր կանգնելը: Տեր կանգնելը, ոչ թե ջնջելը: Ջնջելը համարժեք է ինքնաջնջվելուն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
WSJ. Թրամփ-Զելենսկի հարաբերությունները սկսել են վատթարանալ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցըԵմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Eurofighter Typhoon» կործանիչը խոցելու մասինԱյս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով. Ալբերտ Հովհաննիսյանի հայրԹրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին Մասկը՝ Starlink-ի և Starshield-ի վերահսկողության մասին․ Ուկրաինան պետք է երախտապարտ լինի օգնության համարԱյսօր Բաքվի բանտում պահվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էԵրբ ջնջվում է... ոգին. «Փաստ»«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները«Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահումՔաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Ամենադիտված