Մոսկվայում մահացել է 38 ամյա հայազգի քաղաքացի
Հայկական աշխարհ
Մոսկվայի ՆԳՆ պետկառավարման օտար քաղաքացիների կալանավորման հատուկ կենտրոնում մահացել է 38-ամյա հայ քաղաքացի, որը Ռուսաստանից պետք է արտաքսվեր:
Ինչպես հաղորդում են Ria Novesti գործակալությանը մոտ կանգնած աղբյուրները, «Երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 5,40, հաղորդագրություն ենք ստացել, որ օտար քաղաքացիների կալանավորման կենտրոնում վաղաժամ մահացել է 1974թ. ծնված ՀՀ քաղաքացի, ով այդտեղ էր հայտնվել փետրվարի 8-ին Մոսկվայի Գագարինի դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Ռուսաստանի սահմաններից արտաքսելու նպատակով»:
Այս առումով դատական հետաքննություն է անցկացվում: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել սրտանոթային անբավարարվածությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ