ՌԴ-ում ձերբակալվել է վրացի «օրենքով գող»՝ իր հայ գործընկերոջ հետ
Ռուսաստան
Մոսկվայում ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի առքուվաճառքով զբաղվող ազգությամբ վրացի քրեական հեղինակություն, որին այդ պահին ուղեկցելիս է եղել Հայաստանի քաղաքացի. գրում է Риа Новости-ն:
Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունից, փետրվարի 14-ին՝ 17:00-ի սահմաններում, Բալաշիխայում օպերատիվ ստուգումներ անցկացնելու պահին իրենց մեքենայում ձերբակալվել է 2 քաղաքացի: Դրանցից մեկը Վրաստանի քաղաքացի Զախար Ցուկյազովն է, ով հայտնի է որպես օրենքով գող «Շաքար» մականունով, իսկ նրան այդ պահին ուղեկցում էր Հայաստանի քաղաքացի Ուման Ավդոլյանը. տեղեկացնում են մամլո ծառայությունից:
Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդկանց մոտ հայտնաբերվել է կասկածելի նյութ, որն ուղարկվել է փորձաքննության: Ձերբակալվածները տեղափոխվել են ՆԳՆ տարածքային բաժին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ