Հայ դատը կոչ է անում Ջոն Քերիին մինչև ապրիլի 24-ը հանդիպում կազմակերպել
Հայկական աշխարհ
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջոն Քերիին կոչ է արել մինչև ապրիլի 24-ը հանդիպում ունենալ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունները, սիրիահայերին, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին առընչվող հարցեր:
Հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը Քերիին ուղղած իր նամակում շնորհավորել է արտաքին գործերի նախարարի պաշտոնին նրա նշանակվելը, նշելով, թե Հայ Դատը ուրախ է, որ «Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունը պիտի ղեկավարի մի մարդ, որը ծանոթ է հայ համայնքի քաղաքականությանը, սկզբունքներին և առաջնահերթություններին»:
Խաչիկյանն ընդգծել է, որ Հայ Դատն ակնկալում է շարունակել Քերիի հետ համագործակցությունը այն հարցերի շուրջ, որոնք արտաքին գործերի նախարարը բարձրացրել է Սենատում աշխատելու տարիներին, ինչպես օրինակ՝ ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները, ապահովել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, պաշտպանել Սիրիայում բնակվող հայերին և մյուս քրիստոնյաներին, վերջ տալ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված Թուրքիայի ուրացման արշավին և այլն:
Այս մասին հաղորդում է Asbarez.com կայքը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ