«ՀԺ». ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակումը՝ Շիրակի մարզպետի պաշտոնում կարելի է կատարված փաստ համարել
Հայկական աշխարհ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումը՝ Շիրակի մարզպետի պաշտոնում, կարելի է արդեն կատարված փաստ համարել:
Այսօր կայանալիք նիստում կառավարությունը նման որոշում կկայացնի: Որոշման նախագիծը երեկ երեկոյան տեղադրվեց կառավարության նիստի օրակարգային հարցերում: Ընդամենը 5 օր առաջ Ցոլակյանը մամուլում գրեթե հերքել էր իր՝ մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունները: «Այդպիսի բան չկա, ինչպես ուրիշների մասին է խոսակցությունը, այնպես էլ՝ իմ»,- ասել էր նա:
Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը 61 տարեկան է, ունի գեներալ-լեյտենանտի կոչում: Ծնունդով՝ Շիրակի մարզի Ներքին Ջրափ գյուղից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ