Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը 

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում

Հայկական աշխարհ

Մարտի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ԼՂՀ ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ, ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյա տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին տասնյակ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցու թեմերի առաջնորդներ եւ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառմանն ելույթով հադես եկավ Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով, մասնավորապես, ներկայացրեց Արցախի անկախացման ուղին եւ ներկայումս ընթացող զարգացումները:

«Ղարաբաղյան շարժումը խորհրդանշում է հայ ժողովրդի մի հատվածի՝ արցախահայության պայքարն իր իրավունքների եւ ազատության համար: Այն ինչ սկսվեց 25 տարի առաջ քարտեզի վրա աննշան մի կետում՝ Լեռնային Ղարաբաղում, էական ազդեցություն ունեցավ ոչ միայն տվյալ տարածքի, այլեւ ԽՍՀՄ փլուզման եւ աշխարհաքաղաքական հետագա զարգացումների վրա»: Նախարար Աղաբալյանի խոսքերով՝ լինելով միջազգայնորեն չճանաչված եւ զրկված՝ համապատասխան օժանդակությունից, Արցախի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության ուղին եւ իրեն հաջողվել է ստեղծել ու կառուցել մի պետություն, որտեղ մարդու եւ ժողովրդի իրավունքները բարձրագույն արժեք են: Լեռնային Ղարաբաղում ընթացող զարգացումների համատեքստում անդրադառնալով Արցախի մեկուսացման ուղղությամբ Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվող գործողություններին՝ ԼՂՀ նախարարը նշեց, որ այդ ամենը բացատրվում է նրանով, որ «Ադրբեջանը, հակառակ իր պնդումների, շահագրգռված չէ, որպեսզի միջազգային հանրությունն իմանա, թե իրականում ինչ է կատարվում Արցախում: Որովհետեւ իրականությունը բոլորովին տարբեր է այն «ճշմարտությունից», որը նա է մատուցում աշխարհին»:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Կոնգրեսի հայանպաստ հանձնախմբին Արցախի անկախությանը, անվտանգությանը եւ ժողովրդավարական զարգացմանը ցուցաբերած աներեր աջակցության համար: «Արցախի 25-ամյա պատմությունն անհանդուրժողականության, բռնության, պատերազմի եւ շրջափակման դեմ տարած ժողովրդավարական հաղթանակի պատմություն է: Այդ հինավուրց քրիստոնեա երկրի ժողովրդին հաջողվել է դիմագրավել Ադրբեջանի ագրեսիային եւ, անկախ իր առջեւ կանգնած բոլոր բարդություններից, կառուցել ազատ եւ ժողովրդավար հասարակություն, շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսություն»: Իր խոսքում դեսպան Մարգարյանը կարեւորեց ղարաբաղյան շարժման միջազգային նշանակությունը, դրա ազդեցությունը խորհրդային եւ հետխորհրդային տարածքում սկիզբ առած քաղաքական գործընթացների վրա: «Պատմությունը վերանայելուն եւ հայատյացություն սերմանելուն ուղղված քայլերով Ադրբեջանը փորձում է եւ ներքին եւ միջազգային հարթակում բարոյական հիմք նախապատրաստել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ վերսկսելու համար: Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանը պարզապես ժամանակ է շահում նոր պատերազմի նախապատրաստվելու համար, ինչն էլ ավելի է ընդգծում միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հրատապությունը»,- ընդգծեց Հայաստանի դեսպանը:

ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը միջոցառման բացման խոսքում բարձր գնահատեց Արցախի ժողովրդի քառորդդարյա պայքարն ազատության համար:

Իրենց ուղերձներում եւ մաղթանքներում կոնգրեսականներ Ռոյսը, Ֆրանք Փալոնը, Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Ջաքի Սպիյըրը, Աննա Էշուն, Դէյվիդ Սիսիլին եւ այլոք՝ շնորհավորելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատության շարժման 25-ամյակի կապակցությամբ, պատրաստակամություն հայտնեցին շարունակելու իրենց աջակցությունն Արցախի ղեկավարության եւ ժողովրդի կողմից գործադրվող ջանքերին՝ անկախ եւ ժողովրդավարական պետականության կերտման ուղղությամբ:

Իրենց ելույթներում ԱՄՆ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները դատապարտեցին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Մարաղայում Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով տարածաշրջանում իրադրության լարվածությունը պահպանելու ուղղությամբ Ադրբեջանի կողմից առայսօր մշտապես իրականացվող քայլերի առնչությամբ:

Արցախի ազատության շարժման 25-ամյակի միջոցառման շրջանակներում ուղերձներով եւ շնորհավորանքներով հանդես են եկել նաեւ կոնգրեսականներ Ջուդի Չուն, Դեյվիդ Նունեսը, Մայքըլ Գրիմը, Դեյվիդ Վալադաոն, Ջիմ Կոստան եւ ուրիշներ:

ԱՄՆ-ում ադրբեջանական դեսպանության, լոբբիստների եւ ադրբեջանամետ մեկ-երկու կոնգրեսականների բազմաթիվ հայտերը եւ ապակողմնորոշող հայտարարությունները միայն փոթորիկ առաջացրեցին մեկ բաժակ ջրում, ինչը առավել ցայտուն է դարձրել միջոցառման հնչեղությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրա
Ամենադիտված