Բարեգործական համերգ Ստրասբուրգում
Հայկական աշխարհ
Ապրիլի 6-ին Ստրասբուրգի քաղաքային երաժշտության դահլիճում ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում եւ Ֆրանսիայում սահմանափակ կարողությունների տեր երեխաներին:
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Արմեն Պապիկյանը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ, Բադեն-Բադենի եւ Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաեւ Ստրասբուրգի իշխանություններին' համերգի կազմակերպման գործում ցուցաբերած եւ մարդասիրական այս ակցիային ակտիվ եւ հետեւողական մասնակցության համար:
Հայ անվանի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ հնչեցին Մոցարտի, Դվորժակի, Ելգարի, Էդվարդ Միրզոյանի եւ Կոմիտասի ստեղծագործությունները:
Համերգին ներկա էին ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին իր մասնակցությունը բերեց հայտնի դաշնակահար Իգոր Չետուեւը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ