ՌԴ-ում զոհվել է ՀՀ 5 քաղաքացի, 1-ը՝ վիրավորվել
Ռուսաստան
Ապրիլի 9-ի՝ գիշերը ժամը 00:15-ի սահմաններում, Ռուսաստանի Վլադիմիրսկի մարզի Պետուշինսկի շրջանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, իրար են բախվել Mitsubishi Lancer մակնիշի մեքենան և «Գազել» մարդատարը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախնական տեղեկավտության համաձայն՝ ավտովթարի արդյունքում տուժել է ՀՀ 6 քաղաքացի: Ըստ նախնական տվյալների՝ 5 քաղաքացի տեղում զոհվել է, իսկ 1 քաղաքացի ծանր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վլադիմիրսկի մարզային իշխանությունների հետ և շարունակում է ճշտել տուժած քաղաքացիների տվյալները և ավտովթարի մանրամասները:
Այս պահի դրությամբ հայտնի է զոհված ՀՀ 3 քաղաքացու անուն՝ Սարգսյան Սասունիկ, Ավագյան Զոհրաբ, Վարդանյան Վարդան:
Այս մասին հայտնում է ԱԳՆ-ը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ