«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը
Սփյուռք
Փետրվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը:
Խորհրդակցությանը մասնակցում էին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի աշխատակազմի մշակութային և կազմակերպչական բաժինների ներկայացուցիչներ, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ:
Հանդիպումն անցավ բուռն քննարկումներով, մասնակիցները հանդես եկան առաջարկություններով:
Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակներում իրականացվելու է 2 համաժողով՝ «Հայ գրականության օրեր» և լրագրողների համահայկական 6-րդ համաժողովները, ինչպես նաև պարարվեստի, երգչախմբային արվեստի օրեր, անհատ կատարողների ելույթներ, դուդուկի համահայկական փառատոն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան