Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին նվիրված ցուցահանդեսին մասնակցեց Հրանուշ Հակոբյանը
Սփյուռք
Փետրվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը մասնակցեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Այստեղ ցուցադրված են ավելի քան 30 գեղանկարչական ստեղծագործություն, քանդակներ: Այս մասին ասված է ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը, «Աշխարհի հայ նկարիչների միությունը», ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ ցուցասրահը:
Ցուցադրությանը հաջորդելու է մրցութային փուլը, որի արդյունքում 2 հաղթողները՝ 1 գեղանկար, 1 քանդակ, կպարգևատրվեն Ս. Սուրենյանցի անվան մեդալով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան