Ազնավուրի երգը Սարկոզիի նախընտրական արշավի երգացանկում
Սփյուռք
Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի հաղորդմամբ, Նիկոլա Սարկոզիի եւ նախագահական ընտրապայքարում նրա մրցակից, սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի երաժշտական ճաշակները խիստ տարբերվում են, արժե նշել միայն որոշ շփման կետեր: Ցուցակներում հիմնականում ֆրանսիական փոփ երաժշտություն է, որոնք պետք է փոխանցեն յուրաքանչյուր թեկնածուի արժեքները, որոնք ներկայացնում են թեկնածուի անձը եւ նրա նպատակները:
Սարկոզիի ցանկում ընդգրկված է նաեւ Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան» («Ils sont tombés»), որը հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին, որի ժխտումը քրեականացնելու մասին օրենքն ընդունվեց վերջերս: Սարկոզիի համար սա եւս մեկ միջոց է պնդելու իր դիրքորոշումը եւ հուզելու ծագումով հայ ընտրողներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան