«Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպում ՀՀ սփյուռքի նախարարությունում
Սփյուռք
Մարտի 1-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրի աշխատանքային խմբի անդրանիկ խորհրդակցությունը, որին մասնակցում էին ինչպես ՀՀ սփյուռքի նախարարության, այնպես էլ Երևանի պետական համալսարանի պատասխանատուները:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանն առանձնակի շեշտադրեց «Սփյուռքի ամառային դպրոցի» կարևորությունը Սփյուռքի հայ համայնքներում հայապահպանության գործընթացն առավել ակտիվացնելու, Հայրենիք-Սփյուռք գործակցությունն ամրապնդելու գործում:
Խորհրդակցության մասնակիցները մանրամասն քննարկեցին «Սփյուռքի ամառային դպրոցի» բաժիններում կազմակերպվելիք աշխատանքները, ժամկետները, մասնագետների ներգրավումն այս գործընթացին: Յուրաքանչյուր ոլորտի համար ընտրվեց մեկական պատասխանատու ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմից և ԵՊՀ-ից:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան