Հրանուշ Հակոբյանը հանդիպեց նախարարությունում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներին
Սփյուռք
Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց նախարարությունում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներին:
Փետրվարի 6-ից մարտի 2-ը ՀՀ սփյուռքի նախարարությունում կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի 29 ուսանողի ուսումնական պրակտիկան:
Ուսումնական պրակտիկան արդյունավետ կազմակերպելու համար նախարարությունում ստեղծվել էին բոլոր պայմանները: Ուսանողներին ներկայացվել են ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության գերակա ուղղությունները, նախարարության աշխատակազմի առանձին ստորաբաժանումների խնդիրները, գործառույթներն ու ծրագրերը: Պրակտիկանտներին հնարավորություն էր ընձեռվել ակտիվորեն մասնակցել ընթացիկ աշխատանքներին' գործնականում կիրառելով բուհում ստացած գիտելիքները:
Նախարար Հ. Հակոբյանը պատասխանեց ուսանողների հարցերին: Վերջիններս ներկայացրեցին կարծիքներ և առաջարկություններ նախարարության ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ:
Կարևորելով գիտելիքի, նորարարական գաղափարների, բարձր տեխնոլոգիաների դերը՝ Հ. Հակոբյանը ուսանողներին հորդորեց առավել մեծ ուշադրություն դարձնել ուսմանը, դառնալ որակյալ մասնագետներ և նպաստել Հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը:
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին Հ. Հակոբյանին և նախարարության աշխատակազմին պրակտիկան արդյունավետ կազմակերպելու համար՝ ընդգծելով վերջիններիս ջերմ վերաբերմունքը և հետևողականությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան