Արգենտինայի փոխնախագահը մեղադրվում է կաշառակերության մեջ
Աշխարհ
Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուն, դատարանի որոշմամբ, ստիպված կլինի հունիսի 9-ին գալ ոստիկանական բաժանմունք և հարցաքննվել խոշոր չափերի հասնող կաշառակերության վերաբերյալ գործի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է «ՌՒԱ Նովոստի»-ն, փոխնախագահն ինքն էր խնդրել, որ իրեն հարցաքննեն և հարցաքննությունն անցկացվի ուղիղ եթերում: Ըստ մեղադրող կողմի, Բուդուն, տարիներ առաջ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, օգնել է The old Fund ընկերությանը գնել երկրի ամենախոշոր տպագրական ընկերությունը` Ciccone-ն: Այդ ժամանակ ընկերությունը գտնվում էր լուծարման շեմին ևուներ հսկայական պարտքեր: Սակայն Բուդուի շնորհիվ, Ciccone-ի վաճառքից հետո ընկերության պարտքերը կարծես թե չքացան և տպագրա կան ընկերությունը սկսեց գործել միայն շահույթով:
Փոխնախագահը, ում դեռևս մեղադրանք չի առաջադրվել, բազմիցս հայտարարել է, որ հակաօրինական որևէ գործողություն չի կատարել և որևէ առնչություն չունի գործարքի հետ: Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի մինչև նախաքննության ավարտը Բուդուն ժամանակավորապես լքի պետական պաշտոնը, սակայն փոխնախագահը կտրականապես հրաժարվում է:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը