ՌԴ-ն Ուկրաինա է ուղարկել ռազմական տեխնիկայի շարասյուն
Աշխարհ
Ինչպես հաղորդում է lenta․ru-ն, ՌԴ-ից Ուկրաինա՝ մանավորապես Դոնեցկի մարզի Սնեժնի քաղաք են մուտք գործել զինված մարդիկ և ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնում է Ազով գումարտակի պետի տեղակալ Յարոսլավ Գոնչարը՝ հավելելով, որ սահմանն անցել է 6 զրահամեքենա, 6 կամազ և տանկեր:
Հունիսի 8-ի առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ուկրաինական սահմանին է մոտեցել Տագանրոգից եկող 10 զրահամեքենայից, 10 կամազից, տանկերից կազմված շարասյունը:
«Մի խումբ զինյալներ են՝ չեչեններ և ռուս կազակներ։ Բոլորը հանգիստ գնում են առանց դիմակների և զինված։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան է սպասվում...Առավոտյան քաղաքի կենտրոնում խիստ վերահսկողություն և «ուսումնասիրություն» է սահմանվել, ըստ երևույթին փնտրում են ինչ-որ մեկին», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Պուտինը հրահանգել էր երկրի Անվտանգության դաշնային խորհրդին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ուկրաինայի հետ սահմանին հսկողության ռեժիմն ամրապնդելու համար։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել