Սլավյանսկում թեժ բախումների ընթացքում զոհերի թիվն աճում է
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սլավյանսկում, որտեղ արդեն երկրորդ ամիսն է` շարունակվում է ուկրաինական բանակի և ԴԺՀ-ի աշխարհազորայինների միջև սկսված զինված բախումները, նախօրեին թեժ մարտերի ընթացքում զոհվել են բազմաթիվ մարդիկ, կան վիրավորներ, որոնց թվի մասին ճշգրիտ տվյալներ դեռ չեն հաղորդվում:
«Այս ամիսների ընթացքում հրետանային ռմբակոծությունն ամենաուժեղ հարձակումը գրանցվել է նախօրեին` հունիսի 8-ի երեկոյան: Ռմբակոծվել են քաղաքի կենտրոնական մասերն ու Արտեմ և Մաշմետ թաղամասերը: Ռումբերից մեկը հայտնվել է եկեղեցում, իսկ երկրորդը՝ 19-րդ դարի հին տանը: Կան զոհեր և ծանր վիրավորներ, որոնց թիվն աճում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ տարածված հաղորդագրությունների` վերջին օրերի ընթացքում քաղաքում զոհվել է 15 խաղաղ բնակիչ և ընդդիմադիրներ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան