Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ Փաշինյան Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան բիզնեսը, հովանավորչությունն և երկրում կոռուպցիոն աճը (լուսանկարներ)

Աշխարհ

Իլհամ Ալիևի կրտսեր դուստրը տիրել է ևս մի բիզնեսի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բիզնես-կայսրությունն աճում է: Նրա կրտսեր դուստրը` 24-ամյա Արզու Ալիևան, առեղծվածորեն դարձել է ավիաընկերությունների սպասարկման և երկրի խոշորագույն բանկերից մեկի համասեփականատերը:

Ծանոթանանք Արզու Ալիևայի հետ

Ճանապարհին, որը կապում է Բաքվի միջազգային օդանավակայանն ու մայրաքաղաքի կենտրոնին, ճանապարհորդները հանդիպում են SW Holding-ի մի շարք գովազդային վահանակներ, որոնք գովազդում են մի ընկերություն, որն ունի ավիաընկերությունների մոնոպոլիտ սպասարկման համակարգ:

Արզու Ալիևան Silk Way Bank-ի համասեփականատեր է, որը SW Holdings-ի մաս է կազմում: Վերջինիս է պատկանում է օդանավակայանի տաքսի ծառայությունը, անմաքս խանութներ, ավիատոմսերի ընկերություններ: SW Holding-ն այնքան մեծ է, որ իր կազմում նույնիսկ ունի սեփական բանկը, որը կոչվում է Silk Way Bank:

Ազերֆոնը, որն Ադրբեջանի բջջային օպերատորներից մեկն է, նույնպես գրանցված է Ալիևի դստեր անունով: Արզուն նաև 1 միլիոն դոլար արժողությամբ տուն ունի չեխական Կարլովի Վարիում:

Ալիևի աղջիկներ Լեյլայի և Արզուի անունով շքեղ առանձնատներ կան Դուբայում: Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 3 ընկերությունները նույնպես նախագահ Ալիևի դուստրերի անուններով են: Բացահայտվել է, որ ընտանիքը Դուբայում 75 միլիոն դոլարի սեփականություն ունի: 

Կասկածելի սեփականաշնորհումներ

Ադրբեջանի պետական ավիաընկերության ֆինանսական միջոցները տնօրինող AZAL Bank-ը սեփականաշնորհվել է՝ դառնալով Ադրբեջանի նախագահի դստեր՝ Արզու Ալիևայի սեփականությունը:

Մեկ այլ հետաքննության արդյունքում, Ադրբեջանում գործող բջջային կապի երեք օպերատորներից մեկը՝ AzerFon-ը վերահսկող և օֆշորային գոտում գրանցված երեք ընկերությունները ևս պատկանում են նախագահի դուստրերին՝ Արզու և Լեյլա Ալիևաներին:

Քաղաքական վերնախավը շարունակում է օգտագործել իր մտերիմ ընկերներին և ընտանիքի անդամներին` պահպանելու իրենց դիրքերը երկրում առավել արժեքավոր ակտիվներ ունենալու հարցում: Այս ճոխությունները միայն սահմանադրական նորմերի խախտումներ չեն. Ադրբեջանի օրենքը թույլ չի տալիս նաև պատգամավորներին բիզնեսով զբաղվել և արգելում է բաժնեմասեր ունենալ որևէ ընկերությունում:

Լրագրողական հետաքննությունների այս տարափը սկիզբ դրվեց ամերիկյան հեղինակավոր The Washigton Post պարբերականի հրապարակմամբ, որում ամերիկացի լրագրողները փաստերով ապացուցել էին, որ Ալիևների ընտանիքին Դուբայում թանկարժեք անշարժ գույք է պատկանում, որը գրանցված է Իլհամ Ալիևի 11-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի անունով։

Այն ժամանակ The Washington Post-ը գրում էր. «Նույնիսկ շռայլ և ճոխ քայլերով աչքի ընկնող Դուբայի համար դա առանձնահատուկ գնում էր. 11-ամյա ադրբեջանցի տղան մեկ շաբաթում դարձավ ծովափին գտնվող 9 առանձնատների սեփականատեր, որոնց ընդհանուր գինը 44 միլիոն դոլար էր»:

The Washington Post-ում տեղ գտած այս փաստերը ևս որևէ կերպ չհերքվեցին պաշտոնական Բաքվի կողմից: 

Ընտանիքի համար արգելքներ չկան

Ադրբեջանի նավթային եկամուտները յուրացնող չինովնիկներն ու նախագահ Ալիևը մեծարժեք անշարժ գույք և խոշոր բիզնեսներ ունեն Ադրբեջանում և օֆշորային գոտիներում: Խոսվում է նաև Ադրբեջանում Չովդառի խոշոր ոսկու հանքավայրի` Ալիևի ընտանիքին պատկանալու մասին:

Իլհամ Ալիևին դուր է գալիս ամեն ինչ պահել իր ընտանիքում: Այս միտումը սկսվել է իր հորից` Հեյդար Ալիևից, ով կառավարեց երկիրն ավելին քան երեսուն տարի: Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, հանդիսանում է պատգամավոր և հայտնի է որպես վառ քաղաքական գործիչ:

Մասնավորապես, 2009 թվականին 44 միլիոն դոլարի 9 առանձնատուն են գնել, այն դեպքում, երբ Ալիևի տարեկան աշխատավարձը 230 հազար դոլար է:

Իլհամ Ալիևի կարողությունը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ: Ոչ նա, ոչ էլ իր կինը իրենց ունեցվածքի մասին հայտարարագրում ոչինչ չեն լրացրել:

Որտեղի՞ց են միլիոնները

Պարզ չէ դեռևս, թե ինչպես է Արզու Ալիևան, ով Ադրբեջանի մասին զբոսաշրջության կոմերցիոն իր գովազդը հեռարձակում է CNN հեռուստաընկերությամբ, ստացել մոտ 6.4 մլն մանաթ (մոտ $ 7,8 մլն դոլար):

Այս սեփականաշնորհումների իրարանցման ֆոնին Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ և հաստատեց, որ Արզու Ալիևան «Silk Way Bank» բանկի սեփականատերերն է՝ պարզաբանելով շրջանառվող ասեկոսները:

«Որպես Ադրբեջանի չափահաս քաղաքացի` Արզու Ալիևան լիիրավ իրավունք ունի ստեղծելու սեփական բիզնեսը»,- ասել է խոսնակը:

Իրականացված լրագրողական հետաքննությունների արդյուքնում, որոնց մեծ մասի հեղինակը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովան էր, բացահայտվեց նաև, որ Ադրբեջանի պետական ավիաընկերության ֆինանսական միջոցները տնօրինող «Аzal» բանկը նույնպես սեփականաշնորհվել է՝ դառնալով Ադրբեջանի նախագահի դստեր՝ Արզու Ալիևայի սեփականությունը:

Լեյլայի ու Արզուի ընկերությունների տնօրենը՝ Հասան Գոզալը, 12 ընկերության գործադիր տնօրեն է: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գոզալ եղբայրներն Ադրբեջանի պետական նավթային ընկերության խոշոր տենդերներ են շահել, որտեղ Ալիևը դեռ տնօրեն էր նախքան նախագահ դառնալը:

Եղբայրները միայն Բաքվում 4.5 միլիարդ դոլարի շինարարական պայմանագրեր են ստացել: Նրանց ընկերություններից մեկը՝ Ազերսունը, Բաքվի մոտ 300 հեկտար տարածքի վրա էլիտար հանգստավայր է կառուցում, որը կոչվում է Երազանքների կղզի և արժե մոտ 2 մլրդ դոլար: Նրանց մեկ այլ ընկերություն՝ Dia Holdings-ը, ևս 2.5 մլրդ դոլարի պայմանագրեր է ստացել Ադրբեջանի տարածքում:

Ալիևի` 11-ամյա միլիոնատեր որդու պատմությունը

Լրագրողների ICIJ կազմակերպությունը տարածել է ավելի քան 2 միլիոն փաստաթուղթ, որոնք վերաբերում են բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններին ու նրանց սեփականատերերին, որոնց շարքում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքը:

«Երբ «The Washington Post»-ի համարում հայտնվեց այն հոդվածը, որը ներկայացնում էր երկրի նախագահի ընտանեկան կարողությունները Դուբայում, այն, որ այնտեղ նրանք ունեն 75 միլիոն դոլարի սեփականություն, այն, որ Ալիևի 11-ամյա ադրբեջանցի տղան մեկ շաբաթում դարձավ ծովափին գտնվող 9 առանձնատների սեփականատեր,  հասարակությանը հունից հանեց և կայծակնային արագությամբ սկսվեց սոցցանցերում և դրանից դուրս քննարկվել և քննադատության ենթարկել երկրի նախագահը»,- գրել էր լրագրող Արաստուն Օրջուլին ադրբեջանական «Ազատ Եվրոպա» /«Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային բաժնում, որից հետո կայքն արգելափակվեց:

The Washigton Post-ն իր «հիացմունքն» էր հայտնել` 11-ամյա միլիոնատիրոջ մասին ցնցող տեղեկությունն արտահայտելով և առանց ինչ-որ մեկին խնայելու մանրամասնել էր ճոխ նվերի առեղծվածները:

Վերջաբան

Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն՝ կոռուպցիան լուրջ խնդիր է Ադրբեջանի համար: Երկրում արմատացած կոռուպցիայի մակարդակը մշտապես ցածր ցուցանիշներ է ապահովում: 2012-ին Ադրբեջանը զբաղեցրեց 143-րդ հորիզոնականը 183 երկրների ցանկում:

«Ադրբեջանում ժողովրդավարությունն ու մամուլի ազատությունը լուրջ ճնշման տակ են: Ադրբեջանի լրագրողները, քաղաքական ակտիվիստները հաճախակի են ներկայացնում այդ երկրում կոռումպացված, բնակչությանը վախի մեջ պահող իրենց կառավարության հուսահատ պատկերը: Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ էլ նման իրավիճակ տիրող երկիրը ներկայացնում են որպես «ժողովրդավարության բնագավառում աշխատանքներ տանող երիտասարդ եվրոպական երկիր»,- ասվում է Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպություն հայտարարագրում:

Ադրբեջանում բավականին մասնավոր մեդիա կառույցներ կան, սակայն նրանց մեծ մասը գտնվում է երկրի նախագահ Իլհամ Ալիևի մերձավորների վերահսկողության տակ:

Ադրբեջանում շատ քիչ թվով անկախ և իշխանություններին քննադատող ԶԼՄ-ներ կան: Իշխանությունը կարծում է, որ ընդդիմադիր մամուլը, կառավարության դեմ քարոզչություն անելով հարված է հասցնում Ադրբեջանի հեղինակությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը Եվրամիություն
Ամենադիտված