Եգիպտոսում կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների համար կսահմանվի ազատազրկում
Աշխարհ
Եգիպտոսում քրեական պատիժ է սահմանվել հասարակական վայրերում և մասնավոր տարածքներում կանանց հանդեպ սեռական ոտնձգություններ թույլ տվողների համար: Այս մասին հայտնում է News Daily-ին` վկայակոչելով BBC-ին:
Այսուհետ իգական սեռի ներկայացուցիչների հանդեպ սեռական ոտնձգությունների իրականացման համար սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Ըստ անցած տարվա սոցիոլոգիական հարցման արդյունքների` եգիպտոսցի կանանց ճնշող մասը սեռական ոտնձգությունների զոհ է դարձել։
Նշենք, որ հասարակական վայրերում և մասնավոր տարածքներում կանանց հանդեպ սեռական ոտնձգություններ թույլ տվողների համար քրեական պատիժ է սահմանել Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ