Բալթյան երկրներում մեկնարկել են ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժությունները
Աշխարհ
Բալթյան երկրներում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ցամաքային ու օդային ուժերի «Սուսերի հարված» (Saber Strike-2014) միջազգային խոշոր զորավարժությունները: Վարժանքները կանցկացվեն մինչև հունիսի 20-ը, և դրանցում գործի կդրվեն ավելի քան 4,7 հազար զինծառայողներ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Կանադայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, ինչպես նաև շուրջ 800 միավոր ռազմական տեխնիկա:
Ինչպես հաղորդել է Լատվիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, 2004 թվականին ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելուց ի վեր հանրապետության համար սրանք խոշորագույն միջազգային զորավարժություններն են: Վարժանքների մեկնարկի պաշտոնական արարողությանը, որը կայացել է Ադաժի զորափորձարանում, մասնակցել են պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը, ազգային զինված ուժերի հրամանատար Ռայմոնդս Գրաուբեն և վարժանքներին մասնակցող ինը երկրների ներկայացուցիչները: Արարողությունն ավարտվել է ռազմակայանի վրա ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչի թռիչքով:
Այդ վարժանքներն ամենամյա են և արդեն չորրորդ անգամ են անցկացվում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան