Պորոշենկոն ՌԴ-ի հետ բանակցություններ է սկսել
Աշխարհ
Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոն բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ՝ երկրի երկու արևելյան շրջաններում խաղաղության հաստատման համար: Այս մասին հայտնում է news.siteua-ը` վկայակոչելով The Financial Times պարբերականը։
Կիրակի օրը Պորոշենկոն մասնակցել է հատուկ քննարկմանը, որն առաջարկում է հրադադարի հաստատում և երկրի արևելյան շրջաններում լարված իրավիճակի հանդարտեցում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն շաբաթ առավոտյան հավատարմության երդում էր տվել ուկրաինացի ժողովրդին և դարձել անկախ Ուկրաինայի հինգերորդ նախագահը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ