Գերմանիայում հինգ մարդ է զոհվել փոթորկալի քամու եւ կարկտահարման հետեւանքով
Աշխարհ
Պոռթկուն քամին, ամպրոպն ու կարկուտը պատուհասել են Գերմանիայի հյուսիս-արեւմտյան շրջանը: Ինչպես հայտնել է Հյուսիային Հռենոս Վեստֆալիայի դաշնային երկարամասի ոստիկանությունը, տարերքի զոհ է դարձել հինգ մարդ:
Վատ եղանակը մի քանի ժամ կաթվածահար է արել տեղի երկաթուղու աշխատանքը, ավտոճանապարհներին գոյացել են խոշոր խցանումներ: Ուժգին քամու պատճառով, որի արագությունը հասնում էր վայրկյանում ավելի քան 40 մետրի, Դյուսելդորֆի օդանավակայանում գիշերը մեկ ժամով չեղյալ են հայտարարվել բոլոր ավիաչվերթները: Այն բանից հետո, երբ քամու ուժգնությունը թուլացել է, շատ չվերթներ իրականացվել են ուշացումով, հայտնել է օդային հանգրվանի ներկայացուցիչը:
Դյուսելդորֆում երեք մարդ է զոհվել բնակելի տան վրա ծառի ընկնելու հետևանքով: Փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել եւս երեք հոգու: Քյոլնում տարերքի զոհ է դարձել մի հեծանվորդ: Էսսենում մի տղամարդ է զոհվել, երբ փորձում էր ճանապարհից հեռացնել տապալված ծառերը: Տարածաշրջանի կոմունալ ծառայությունները ներկայումս ավտոճանապարհները կարգի են բերում տարերքի հարվածի հետևանքներից: Ոստիկանությունը երկրի հյուսի-արևմուտքի բազմաթիվ քաղաքների պատճառված վնասը գնահատում է մի քանի հարյուր հազար եվրո, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան