Կրամատորսկում 40 անջատողական է սպանվել. Կիև
Աշխարհ
Ինչպես հայտնում է region.ua-ն, հունիսի 9-ի գիշերն ահաբեկիչներն ականանետային հարձակման են ենթարկել Կրամատորսկի օդանավակայանը: Այս մասին հայտնել է «Տեղեկատվական դիմադրություն» ուկրաինական խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
«Հակաահաբեկչական գործողության ուժերը պատասխան կրակ են բացել: Արդյունքում ոչնչացվել են գրոհայինների երկու ականանետներ. ուժայինների շարքում կորուստներ չկան, ոչնչացվել է շուրջ 40 անջատողական»,- հայտնել է նա:
Սակայն Դոնեցկի շրջանի ժողովրդական նահանգապետ Պավել Գուբարևը հերքել է այս տեղեկությունը` հայտնելով, որ Կրամատորսկում տեղի ունեցած բախումների ընթացքում աշխարհազորայիններն ունեցել են մեկ զոհ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան