Հարավային Կորեայի նախագահը վարչապետի պաշտոնում նշանակել է նախկին լրագրողին
Աշխարհ
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է «Չունան Իլբո» թերթի բաժիններից մեկի նախկին ղեկավար, լրագրող Մուն Չան Գիկին: Այդ մասին հունիսի 10-ին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ապրիլի կեսերին վարչապետ Չոն Հոն Վոնը հրաժարական էր տվել «Սևոլ» լաստանավի խորտակվելուց հետո կառավարության գործողությունների խիստ քննադատության ֆոնի վրա:
Ըստ վերջին տվյալների՝ այդ ողբերգության զոհ է դարձել 292 մարդ, որոնց մեծ մասը դպրոցականներ էին: Դեռևս անհայտ է մնում 12 մարդու ճակատագիրը: Հարավկորեական ԶԼՄ-ների գնահատումներով` լաստանավի խորտակումն արդի Հարավային Կորեայի համար ամենախոշոր աղետն է դարձել խաղաղ ժամանակներում:
Հարավային Կորեայի վարչապետի պաշտոնում Մուն Չան Գիկի պաշտոնական հաստատման համար նրա թեկնածությունը պետք է հավանության արժանանա երկրի Ազգային ժողովի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան