Դոնբասի աշխարհազորայիններին կմիանան Իտալիայից ժամանած կամավորները
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Դոնբասի աշխարհազորայիններին կմիանան Իտալիայից ժամանած կամավորները: Այս մասին հայտնել է Դոնեցկի շրջանի ժողովրդական նահանգապետ Պավել Գուբարևը:
«Դոնեցկ են ժամանել «Միլենիում» իտալական կազմակերպության ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն են հայտնել աջակցել «Նովոռոսիայի» տարածքում պայքարող Դոնեցկի ինքնապաշտպանական ջոկատներին»,- հայտնում է Գուբարևը:
Ըստ Դոնեցկի ժողովրդական նահանգապետի` Իտալիայից ժամանած կամավորներն իրենց գործունեությունը կծավալեն Սլավյանսկի ժողովրդական աշխարհազորի հրամանատար և ԴԺՀ պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովի հրամատարության ներքո:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ