Վրաստանի քաղաքացին փորձել է ինքնաթիռ առևանգել Բելառուսում
Աշխարհ
Բելառուսի պետանվտանգության կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի մի քաղաքացու, որը փորձել է սպառնալիքներ բովանդակող գրության միջոցով առևանգել Քութայիս-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը, և այն ուղղել դեպի Եվրոպայի երկրներից մեկը:
Հունիսի 10-ին անձնակազմի հրամանատարը գրություն է ստացել ուղևորներից մեկից՝ իբր ավիահանրանավի պայթեցման սպառնալիքով: Գրության հեղինակը պահանջել է փոխել ընթացքի ուղղությունը և ինքնաթիռը վարել դեպի Եվրոպայի երկրներից մեկը: Ինքնաթիռում եղել են 32 ուղևոր, այդ թվում մեկ երեխա, և անձնակազմի չորս անդամ:
«Օդաչուների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամը 6:50-ին հիշյալ ինքնաթիռը վայրէջք է կատարել «Մինսկ» ազգային օդանավակայանում Պետանվտանգության կոմիտեի հակահաբեկչական վարչության և «Ա» խմբի ներկայացուցիչները բարձրացել են ավիահանրանավ և բանակցությունների մեջ մտել գրությունը տված անձի` Վրաստանի՝ 1973 թվականին ծնված քաղաքացու հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ Բելառուսի պետանվտանգության կոմիտեի տվյալների` «բանակցությունների շնորհիվ հանցագործը համաձայնել է դուրս գալ ինքնաթիռից և ժամը 8:10-ին կամավոր հանձնվել է պետանվանգության կոմիտեի աշխատակիցներին», «արդեն ժամը 8:15-ին օդանավից դուրս են եկել ուղևորներն ու անձնակազմի անդամները»:
Հարուցվել է քրեական գործ օդանավի առևանգման կամ զավթման հոդվածով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան