«Մոսկվան խոչընդոտներ չի տեսնում Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ պայմանագրի ստորագրման համար». Լավրով
Աշխարհ
Մոսկվան առարկություններ չունի Եվրամիությանն Ուկրաինայի ասոցացված անդամակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման դեմ: Այդ մասին հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ոչ մի առարկություն չունենք այն առումով, ինչը վերաբերում է ԵՄ-ի հետ ասոցացման այդ գործընթացին: Մենք չենք կարող որևէ մեկին արգելել` զարգացնելու տնտեսական համագործակցությունը միջազգային կառույցների հետ»,- ասել է ՌԴ-ի նախարարը` մամուլի ասուլիսում ամփոփելով Գերմանիայի և Լեհաստանի իր պաշտոնակիցների՝ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և Ռադոսլավ Սիկորսկու հետ կայացած բանակցությունների արդյունքները:
Բացի այդ, Լավրովը հայտնել է, որ Մոսկվան Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի ԵՄ-ին Կիևի ասոցացված անդամակցության դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան