«Իրանը հնարավոր ամեն ինչ կանի «վեցյակի» հետ վերջնական համաձայնության հասնելու համար». Ռոուհանի
Աշխարհ
Իրան նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը հնարավոր ամեն ինչ կանի իր միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ վերջնական համաձայնության հասնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 10-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Իրանն արդեն ցույց է տվել, որ իր ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք միջազգային միջնորդների «վեցյակի» հետ եզրափակիչ պայմանագիր կնքելու համար»,-ասել է Իրանի նախագահը, որն այցով գտնվում է Թուրքիայում:
Ռոուհանիի հայտարարությունը հնչել է Իրանի, ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների ֆոնի վրա, որոնք այսօր ավարտվում են Ժնևում: Այդ կոնսուլտացիաներն ընթանում են «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցությունների հերթական փուլի նախաշեմին, որը նշանակված է հունիսի 16-ին Վիեննայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան