«Ուկրաինայում և Վրաստանում ՀՀՊ համակարգեր տեղակայելու մտադրություններ չկան». Նուլանդ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ԱՄՆ-ն մտադիր է հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել Վրաստանի և Ուկրաինայի տարածքներոմ։ Այս մասին հայտնում է interfax.ua-ն:
«ԱՄՆ-ը պլաններ չունի ՀՀՊ համակարգ ծավալելու ո՛չ Ուկրաինայում, ո՛չ էլ Վրաստանում: ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցում է 1991 թվականից»,- ասել է Նուլանդը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ երկրի առաջնահերթություններից է Արևելյան Եվրոպայի պաշտպանությունը, ինչը կպահանջի լրացուցիչ ռազմական ներկայություն շրջանում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան