Օբաման երկարացրել է Բելառուսի իշխանությունների դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների գործողությունը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել է Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների գործողությունը: Հունիսի 10-ին նա ստորագրել է համապատասխան հրամանագիր և այդ մասին ծանուցագիր ուղարկել Կոնգրես:
Հրամանագրում ասված է, որ «Բելառուսի կառավարության որոշ ներկայացուցիչների գործողությունները չափազանց մեծ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»:
Դրանք նաև «քայքայում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները Բելառուսում»: Մասնավորապես, նշվում են «մարդու իրավունքների խախտումները՝ կապված քաղաքական բռնաճնշումների, այդ թվում՝ մարդկանց ձերբակալությունների և առևանգումների հետ, ինչպես նաև կոռուպցիայի և պետական ունեցվածքի անիրավաչափ օգտագործման հետ», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան