Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը պաշտոնաթող է եղել
Աշխարհ
Ղրիմի Պետխորհրդի պատգամավորներն ընդունել են Հանրապետության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևի պաշտոնաթողության դիմումը: Ինչպես պատգամավորներին հայտնել է Տեմիրգալիևը, ինքը որոշել է պաշտոնաթող լինել սեփական ցանկությամբ:
Ղրիմի նախարարների խորհրդի առաջին փոխնախագահի պաշտոնը Տեմիրգալիևն զբաղեցնում էր 2014 թվականի փետրվարից: Մինչ այդ 2013 թվականի սեպտեմբերից, Ուկրաինայի կազմում Ղրիմի գտնվելու ժամանակաշրջանում, նա աշխատում էր Ղրիմի Ինքնավար Հանրապետության փոխվարչապետի պաշտոնում:
Տեմիրգալիևը ներառված է ԱՄՆ-ի և Եվրամիության սև ցուցակներում: Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելուց հետո փոխվարչապետը ղեկավարում էր հանրապետության կենսագործունեության ամենախնդրահարույց բնագավառները:
Ղրիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը Տեմիրգալիևին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նշել, որ առաջիկա ամիսներին նա կատարելու է հանրապետության ղեկավարի խորհրդականի գործառույթները, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան